ՈՒիմբլդոնի հերթական եզրափակիչն ավարտվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի փայլուն հաղթանակով: Բրիտանացի Էնդի Մարեյն, ով արդեն իսկ պատմություն էր դարձել ուիմբլդոնյան մրցաշարի եզրափակչում յոթանասունչորս տարվա ընդմիջումից հետո իր երկրի առաջին մասնակիցը դառնալով, չորս սեթում զիջեց ահեղ մրցակցին: Ֆեդերերը դարձավ ՈՒիմբլդոնի յոթակի հաղթող` արդեն իսկ մյուս շաբաթվանից իրեն վերադարձնելով աշխարհի առաջին թենիսիստի պատվավոր կոչումը: Այս հաղթանակը նշանակալից էր նաև մեկ այլ առումով: Շատերն էին կարծում, որ մեծ թենիսում արդեն սկսել է հստակ ուրվագծվել Ֆեդերերի դարաշրջանի ավարտը, իսկ նա վերցրեց ու ապացուցեց որ իր «մահվան» լուրերը չափազանցված են և դեռ անհրաժեշտ քանակության փամփուշտ ունի իր փամփշտակալում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ